Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Գործ ունենք ձախողված ներքին անվտանգության համակարգի հետ

Գործ ունենք ձախողված ներքին անվտանգության համակարգի հետ
25.09.2025 | 13:22

Արձանագրենք, որ ՀՀ ՆԳՆ–ն և ՆԳՆ–ի գլխավորությամբ ՀՀ Կառավարությունը տապալել է ո՛չ միայն արտաքին անվտանգության ապահովման իր իմպերատիվ պարտավորությունը, այլև ՀՀ ներքին անվտանգությունը։ Գործ ունենք ձախողված ներքին անվտանգության համակարգի հետ։

Բացատրեմ՝

ՆԳՆ Ոստիկանությունը պարտավոր է գնահատել երկրում քրեածին իրավիճակը, ընդ որում՝ համայնքային առանձնացված և դետալավորված վերլուծություններով։ Ցանկացած պարագայում Ոստիկանության ուշադրությունը կենտրոնանում է այն հնարավոր քրեածին միջավայրի վրա, որտեղ կա հատկապես «վենդետայի» վտանգ։

Փարաքար համայնքը հենց այդպիսին էր։ Իսկ երբ խոսքը վերաբերվում է հասարակական, պետական և համայնքային գործիչներին, ապա ո՛չ միայն Ոստիկանությունը, այլև Ազգային Անվտանգության ծառայությունը պարտավոր էին առանձնացնել հնարավոր «վենդետայի» շրջանակը, բացահայտել նպաստավոր գործոնները և չեզոքացնել դրանք։

Այսինքն՝ համայնքապետը և համայնքապետի անվտանգությունը պետք է լիներ հատուկ ծառայությունների և ոստիկանության առանձնակի ուշադրության կենտրոնում։

Ցավոք, այս ֆունկցիաները ժամանակակից Հայաստանում վերաբերվում են բացառապես իշխանական և պրոիշխանական շրջանակներին, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ Հայաստանում ուղղակի անպաշտպան են։

Հասարակությունը պարտավոր է առավել պահանջատեր լինել, որովհետև երկրում ներքին անվտանգությունը նույնքան խոցելի է, որքան արտաքին անվտանգությունը։ Ոստիկանության և հատուկ ծառայությունների առաջնային պարտավորությունը ո՛չ թե հանցագործություն արձանագրելն ու բացահայտելն է, այլ կանխարգելելը, որը առավել մեծ պարտավորություն և պատասխանատվություն է պահանջում։

Ցավակցում եմ Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին։ Սա ժամանակակից Հայաստանի պատմության մեջ ներքին անվտանգության մեծ խարաններից մեկն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Ցավակցում եմ նաև Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի ընտանիքին և հարազատներին։ Շուտափույթ ապաքինում՝ վիրավոր Արծրուն Գալստյանին։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ